Դրամ չունենալը չպետք է խոչընդոտի բարեպաշտ երիտասարդի կրթությանը
Սիրելի՚ երիտասարդներ.
Հայաստանի Հանրապետությունն անկախացումից հետո անցել է բարդ ու դժվարին ուղի: Հաղթել ենք վճռորոշ ճակատամարտում: Հաղթահարել ենք տնտեսական ճգնաժամը: Տնտեսությունն արդեն մտել է կայուն զարգացման փուլ: Ժամանակն է ուշադրությունը կենտրոնացնել կրթության և գիտության զարգացման վրա, առանց որի ուղղակի անհնար կլինի հետագա տնտեսական առաջընթացը, չենք կարող լինել մրցունակ և կզրկվենք միջազգային հանրությունում մեր առժանապատիվ տեղն ունենալու հնարավորությունից:
Ինքս ավարտել եմ Երևանի Պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական և Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ժողտնտպլանավորման ֆակուլտետները: Երկար տարիներ աշխատել եմ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, քաջատեղյակ եմ գիտակրթական համակարգի խնդիրներին և այսօր, ունենալով ֆինանսական հնարավորություններ, ցանկանում եմ իմ նպաստը բերել դրանց լուծմանը:
«Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամի հիմնադիր,
հոգաբարձուների խորհրդի նախագահ՝
Բարսեղ Բեգլարյան
|