ՄԵՐ ՄԱՍԻՆ

     2007 թվականին «Ֆլեշ» ՍՊԸ հիմնադիր Բարսեղ Բեգլարյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը, որպես մի կառույց, որը կոչված է հայտնաբերելու և համախմբելու նորարարական ոգով օժտված բարեպաշտ երիտասարդներին, որոնք հանրային կյանքի տարբեր բնագավառներում վստահորեն հանդես կգան հայ ժողովրդի ապագան կառուցողի դիրքերից:

 

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի խորհրդի կազմում ընդգրկված են հիմնադրամի հիմնադիր Բարսեղ Բեգլարյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը,  ՀՀ ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը,  ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, «Արարատ Բանկ» ԲԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը:

Հիմնադրամն իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար իրագործում է բազմաթիվ ծրագրեր.

  • Կազմակերպում է դրամաշնորհների տրամադրման մրցույթներ
  • Տրամադրում է կրթաթոշակներ, ուսման վարձեր
  • Ֆինանսավորում է գիտահետազոտական թեմաներ
  • Հրատարակում է մենագրություններ, տեղեկագրեր, գիտական հանդեսներ, ինչպես նաև օժանդակում է այլ գիտական հրատարակություններին
  • Կազմակերպում է սեմինար-քննարկումներ, դասընթացներ

Հիմնադրամը համագործակցում է ինչպես ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, կազմակերպությունների, այնպես էլ արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների, ընկերությունների և հաստատությունների հետ:

Հիմնադրամը 2007 թ սեպտեմբեր - 2013 դեկտեմբեր ամիսներին իրականացրել է մոտ  310.500.000 դրամի բարեգործական ծրագրեր:

 
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
 
 
Copyright Barepasht serund himnadram © 2012

Powered by

x-tech