Շաբաթ, 17 Նոյեմբեր 2012 12:03

Հոգաբարձուների խորհրդի նիստեր

 

Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամի բարձրագույն և նրա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է:Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին և փոխնախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները՝ խորհրդի անդամների կազմից՝ ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ՝ երկու տարի ժամկետով:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են՝

Բարսեղ Բեգլարյան, «Ֆլեշ» ՍՊԸ հիմնադիր

Տիգրան Սարգսյան, ՀՀ վարչապետ

Արմեն Աշոտյան , ՀՀ կրթության և գիտության նախարար

Մանուկ Մկրտչյան, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Սամվել Հարությունյան, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ

Աշոտ Օսպիյան, «Արարատ Բանկ» ԲԲԸ գործադիր տնօրեն

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն եռամսյակը մեկ անգամ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից, որը սահմանում է նաև նիստերի անցկացման ժամկետները:

Հոգաբարձուների խորհրդի նիստ #1

Արձանագրություն

Երևան 12/09/2007 թ.


Տեղի ունեցավ «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ հետևյալ օրակարգով.

  • Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության մասին
  • Հիմնադրամի գործունեության ծրագրերի ընդունման մասին
  • Հիմնադրամի բյուջեն հաստատելու մասին
  • Հիմնադրամի հաստիքացուցակը հաստատելու մասին
  • Այլ հարցեր

Նիստին մասնակցում էին խորհրդի 5 անդամները՝ Բարսեղ Բեգլարյանը, Մանուկ Մկրտչյանը, Տիգրան Սարգսյանը, Սամվել Հարությունյանը, Աշոտ Օսիպյանը և հիմնադրամի տնօրենի ժ/պ Վահրամ Մկրտչյանը:

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ՝ խորհրդի նախագահ ընտրելու մասին, Մ.Մկրտչյանը առաջարկեց Բարսեղ Բեգլարյանի թեկնածությունը: Հարցը դրվեց քվեարկության: Խորհրդի անդամները միաձայն քվեարկեցին Բարսեղ Բեգլարյանի թեկնածության օգտին: Այսպիսով՝ Բարսեղ Բեգլարյանը ընտրվեց «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

 

 

Հոգաբարձուների խորհրդի նիստ #2

Արձանագրություն
Երևան 20/12/2007 թ.


Տեղի ունեցավ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ հետևյալ օրակարգով`

  • Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին 15 համակարգիչ նվիրաբերելու վերաբերյալ:
  • Դրամաշնորհային մրցույթների անցկացման, ուսման վարձերի փոխհատուցման և կրթաթոշակների տրամադրման կարգերը հաստատելու մասին:
  • Դրամաշնորհային մրցույթների թեմաների և կրթաթոշակների տրամադրման հայտարարությունների մասին:
  • «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի 2007թ. հաշվետվությունը հաստատելու մասին:
  • Հիմնադրամի 2008թ. գործունեության ծրագիրը և բյուջեն հաստատելու մասին:
  • «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին:   

Մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի բոլոր հինգ անդամները և հիմնադրամի տնօրենի ժ/պ Վ. Մկրտչյանը: Նիստը վարում էր հոգաբարձուների խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը: Նա էլ խորհրդի քննարկմանը ներկայացրեց օրակարգի առաջին հարցը: Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ արտահայտվեցին.

Սամվել Հարությունյան և Տիգրան Սարգսյան - առաջարկեցին 15 համակարգիչ գնելու փոխարեն մանկավարժական համալսարանին նվիրել ավելի արդիական և կարևոր նշանակություն ունեցող տեխնիկա` SMART գրատախտակներ:


Խորհուրդը որոշեց և հիմնադրամի տնօրենի ժ/պ Վ. Մկրտչյանին հանձնարարեց հարցը քննարկել Մանկավարժական համալսարանի ղեկավարության հետ և ըստ նպատակահարմարության ՀՊՄՀ-ին նվիրաբերել 3 մլն դրամ արժողության համակարգչային տեխնիկա / SMART գրատախտակ և համակարգիչներ/:

Օրակարգի երկրորդ հարցը քննարկման ներկայացրեց Վահրամ Մկրտչյանը:


Արտահայտվեցին`
Տիգրան Սարգսյան - առաջարկեց, որ այսուհետ ծավալուն փաստաթղթեր քննարկմանը ներկայացնելիս, նախապես երկու օր առաջ, համապատասխան փաստաթղթերը ներկայացնել հոգաբարձուների խորհրդի անդամներին: /Առաջարկն ընդունվեց խորհրդի կողմից:/ Առաջարկեց նաև, որ դրամաշնորհային մրցույթները հայտարարելիս նշել թիրախ խումբը: Նաև ստեղծել ՀՀ-ի համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրներով զբաղվող և հիմնադրամի հետաքրքրության շրջանակներում գտնվող գիտահետազոտական խմբերի, կազմակերպությունների և անհատ հետազոտողների բազա: Սամվել Հարությունյան - առաջարկեց դրամաշնորհային մրցույթները գնահատելու համար կազմել թեմատիկ հանձնաժողովներ: Ինչպես նաև համագործակցել ՀՀ ԿԳՆ Գիտության Պետական Կոմիտեի հետ և նրանից ստանալ փորձագիտական կարծիք: Վ. Մկրտչյան – տեղեկացրեց, որ առաջին դրամաշնորհային մրցույթի ժամանակ հայտատուները իրենց աշխատանքները զեկուցել են Մտագործունեական Համակարգերի Զարգացման Մեթոդաբանական Կենտրոնում, որի արդյունքում մրցութային հանձնաժողովը որոշել է մասնակիցներից ոչ մեկին հաղթող չճանաչել, այլ մի քանիսի հետ ստորագրել հանձնարարական պայմանագրեր:

Տիգրան Սարգսյան - առաջարկեց այդ մեխանիզմը ամրագրել ներկայացված կարգում:
Որոշեցին - ավելի մանրամասն ծանոթանալ ներկայացված կարգերին և հնգօրյա ժամկետում իրենց առաջարկությունները գրավոր ներկայացնել հիմնադրամ: Առաջարկությունները չներկայացնելու դեպքում նախագծերը համարել ընդունված:

Օրակարգի երրորդ հարցի վերաբերյալ արտահայտվեցին.
Տիգրան Սարգսյան - առաջարկեց առայժմ դրամաշնորհային մրցույթ չհայտարարել, այլ առանձնացնել հիմնադրամի նպատակներից բխող 50 թեմա և դրանք ներկայացնել հոգաբարձուների խորհրդի հաստատմանը:
Որոշեցին - Հանձնարարել Վ. Մկրտչյանին առանձնացնել 50 թեմաներ և ներկայացնել խորհրդին:

Օրակարգի չորրորդ հարց.
Հարցը քննարկման ներկայացրեց Վահրամ Մկրտչյանը:
Խորհուրդը որոշեց հաստատել 2007թ. հաշվետվությունը:

Օրակարգի հինգերորդ հարց:
Արտահայտվեցին.
Սամվել Հարությունյան - Առաջարկեց բյուջեով նախատեսված կրթաթոշակները տրամադրել միայն բակալավրիատի ուսանողներին, առաջարկը հիմնավորելով, որ մագիստրոսները և ասպիրանտները մեծամասամբ ուսման հետ զուգահեռ նաև աշխատում են: Ներկայացվեց համապատասխան վիճակագրություն, համաձայն որի մագիստրոսները և ասպիրանտները սովորաբար սոցիալապես ապահով ընտանիքներից են լինում:
Մանուկ Մկրտչյան - առաջարկեց հետևյալ թեզը, որ եթե նույն ընտանիքից 3 երեխա միաժամանակ ուսանող են, ապա երրորդի վարձը փոխհատուցել:
Որոշեցին - հաստատել հիմնադրամի 2008թ. գործունեության ծրագիրը և բյուջեն:

Օրակարգի վեցերորդ հարց -
Արտահայտվեցին.
Մանուկ Մկրտչյան - Առաջարկեց առավել մանրամասն ուսումնասիրել հիմնադրամի կանոնադրությունը և բացի ներկայացված փոփոխություններից անհրաժեշտության դեպքում նաև անդրադառնալ հիմնադրամի նպատակներին, խնդիրներին և ներկայացնել համապատասխան փոփոխություններ:

 

Հոգաբարձուների խորհրդի նիստ #3

Արձանագրություն

Երևան  30/12/2008 թ.

Հաշվետվություն

2008թ. ընթացքում "Բարեպաշտ սերունդ" հիմնադրամի բյուջեի մուտքը կազմել են 26.2մլն. դրամ, 2007թ-ից մնացորդը եղել է 6.275մլն դրամ:
Ընդամենը` 32.475մլն դրամ
Ծախսերը` 32.368.150 դրամ
Եկամտահարկի և սոց. ապահ. գերավճար` 41.000 դրամ
Մնացորդ` 66.000 դրամ
/30.12.2008թ-ի դրությամբ/

Դրամական միջոցները ծախսվել են հետևյալ ուղղություններով`

  • Վարչակառավարչական ծախսեր`
  • Աշխատավարձ - 6.520.900 դրամ
  • Գրասենյակի պահպանման ծախսեր - 572.500 դրամ
  • Ներկայացուցչական ծախսեր - 262.000 դրամ
  • Նյութատեխնիկական ծախսեր - 276.000 դրամ

Ընդամենը - 7.631.400 դրամ

Կանոնադրական նպատակների համար կատարված ծախսեր`

  • ՈՒսման վարձերի փոխհատուցմումներ - 16.054.250 դրամ
  • Կրթաթոշակներ - 390.000 դրամ
  • "Բարեպաշտ սերունդ" ամսաթերթ - 225.000 դրամ
  • Մտագործունեական համակարգերի զարգացման մեթոդաբանական կենտրոն - 2.215.000 դրամ
  • Ինտերնետային կայքի պատրաստում - 467.500 դրամ
  • Այլ Բարեգործություններ - 5.035.000 դրամ

Ընդամենը - 24.736.750 դրամ

Ընդամենը` 32.368.150 դրամ

 

Հոգաբարձուների խորհրդի նիստ #4

Արձանագրություն

Երևան 28/12/2009 թ.

Հաշվետվություն


2009թ. ընթացքում "Բարեպաշտ սերունդ" հիմնադրամի բյուջեի մուտքը կազմել են 42 մլն. դրամ, 2008թ-ից մնացորդը եղել է 32.193 դրամ:
Ընդամենը` 42.032.193 դրամ
Ծախսերը` 39.254.046 դրամ
Մնացորդը` 2.778.147 դրամ
/1.11.2009թ-ի դրությամբ/

Դրամական միջոցները ծախսվել են հետևյալ ուղղություններով`

Վարչակառավարչական ծախսեր`

  • Աշխատավարձ - 6.175.940 դրամ
  • Ներկայացուցչական ծախսեր - 309.209 դրամ
  • Նյութատեխնիկական ծախսեր - 417.124 դրամ

Ընդամենը - 6.902.273 դրամ

Կանոնադրական նպատակների համար կատարված ծախսեր`

 

  • ՈՒսման վարձերի փոխհատուցմումներ - 20.998.833 դրամ
  • Կրթաթոշակներ - 3.820.000 դրամ
  • "Բարեպաշտ սերունդ" ամսաթերթ - 120.000 դրամ
  • Մտագործունեական համակարգերի զարգացման մեթոդաբանական կենտրոն - 120.000 դրամ
  • Այլ Բարեգործություններ - 7.292.940 դրամ

Ընդամենը - 32.351.773 դրամ

Ընդամենը` 39.254.046 դրամ

 

Հոգաբարձուների խորհրդի նիստ #5

Արձանագրություն

Երևան 21/12/2010 թ.


Հաշվետվություն


2010թ. ընթացքում "Բարեպաշտ սերունդ" հիմնադրամի բյուջեի մուտքը կազմել են 54.500.000 մլն. դրամ, այլ մուտքեր` 126.833 դրամ , 2009թ-ից մնացորդը եղել է 2.778.083 դրամ:
Ընդամենը` 54.404.916 դրամ
Ծախսերը` 55.719.679 դրամ
Մնացորդը` 1.685.237 դրամ
(21.11.2010թ-ի դրությամբ)
Դրամական միջոցները ծախսվել են հետևյալ ուղղություններով`

Վարչակառավարչական ծախսեր`

  • Աշխատավարձ - 6.286.365 դրամ
  • Ներկայացուցչական ծախսեր - 331.055 դրամ
  • Գրասենյակի պահպանման ծախսեր – 1.761..926 դրամ

Ընդամենը - 8.379.346 դրամ

Կանոնադրական նպատակների համար կատարված ծախսեր`

  • Դրամաշնորհներ – 500.000 դրամ
  • Ուսման վարձերի փոխհատուցմումներ - 21.715.333 դրամ
  • Կրթաթոշակներ - 9.320.000 դրամ
  • "Բարեպաշտ սերունդ" ամսաթերթ - 180.000 դրամ
  • Գիտահետազոտական աշխատանքների և գրքերի հրատարակում – 1.960.000 դրամ
  • Գիտամեթոդաբանական կոնֆերանսներ, կլոր սեղաններ, սեմինարների կազմակերպում, աջակցություն գիտակրթական միջոցառումներին – 4.680.000 դրամ
  • Քարոզչական ծախսեր (քարոզչական նյութերի տպագրություն) – 633.000 դրամ
  • Այլ Բարեգործություններ - 8.352.000 դրամ

Ընդամենը - 47.340.333 դրամ

Ընդամենը - 55.719.679 դրամ

 

 

Ֆինանսավորման աղբյուրները


«Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամի հիմնական ֆինանսավորումը կատարվում է «ՖԼԵՇ» ՍՊԸ հիմնադիր Բարսեղ Բեգլարյանի կողմից:

 

 
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
 
 
Copyright Barepasht serund himnadram © 2012

Powered by

x-tech