Ուրբաթ, 16 Նոյեմբեր 2012 12:37

Մեր առաքելությունը

 

Մեր առաքելությունը

Հիմնադրամի նպատակը


«Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը ստեղծվել է՝ նպատակ ունենալով նպաստել բարեպաշտ, նորարարական ոգով օժտված երիտասարդ գիտնականների և մասնագետների նոր սերնդի ձևավորմանը, ովքեր հանրային կյանքի տարբեր բնագավառներում վստահորեն հանդես կգան հայ ժողովրդի ապագան կառուցողի դիրքերից:

Հիմնադրամի խնդիրներն են

  • Ուսանողների ներգրավումը գիտահետազոտական գործունեության մեջ ուսումնառության վաղ տարիքից:
  • Հետազոտական յուրահատուկ որակներ և չկաղապարված, նորարարական մտածողություն ունեցող երիտասարդ գիտնականների, մասնագետների և ուսանողների հայտնաբերումը և խրախուսումը:
  • Հիմնադրամի ծրագրերից բխող, արտահամալսարանական լրացուցիչ կրթության կազմակերպումը:
  • Հիմնադրամի նպատակից և ծրագրերից բխող գիտահետազոտական թեմաների ֆինանսավորումը:
  • Թեմատիկ մրցույթների կազմակերպումը ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, երիտասարդ գիտնականների և մասնագետների մասնակցությամբ: Հիմնադրամի օժանդակությամբ իրականացված աշխատանքների ներկայացումը հանրությանը:
  • Բարեգործական օժանդակություն շնորհալի ուսանողներին, երիտասարդ մասնագետներին և գիտնականներին՝ կրթաթոշակների, ուսման վարձերի և դրամաշնորհների տրամադրման ձևով:

Մենք աջակցում ենք այն երիտասարդներին, ովքեր 

  • գիտակցում են իրենց «ես»-ի կարևորությունը և նշանակություն են տալիս այդ «ես»-ի կրթությանը, 
  • հասկանում են գիտելիքի արժեքը և հանդիսանում են նրա կրողը, 
  • ձգտում են լինել առաջատար իրենց մասնագիտական ոլորտում, 
  • ունեն առաջադեմ նորարարական միտք և կաղապարված չեն գոյություն ունեցող կարծրատիպերով:
 
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
 
 
Copyright Barepasht serund himnadram © 2012

Powered by

x-tech