Չորեքշաբթի, 31 Հոկտեմբեր 2012 14:11

Հանդիպում Հայր Կոմիտասի հետ

 

Նոյեմբերի 2-ին, 2012թ. մեկնարկեց "Առողջ միտք" խորագրով երկամսյա դասընթացը: “Բարեպաշտ սերունդ” հիմնադրամը ծրագիրն իրագործում է համագործակցությամբ “Լույսի աշխարհ” հկ-ի հետ: Դասընթացի առաջին հանդիպման հյուրերն էին Հայր Կոմիտաս վրդ. Հովնանյանը և հոգեբան, աստվածաբան Դրո Ծատուրյանը: Բանախոսները հանդիպմանը ներկա մոտ երեք տասնյակից ավելի երիտասարդներին դասախոսեցին հետևյալ խնդիրների շուրջ
՝1. Ո՞րն է Հայ Առաքելական եկեղուցու դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում; 2.Ի՞նչպիսի մարտահրավերներ են այսօր ծառացել Հայ եկեղեցու առաջ:
3. Ի՞նչ է աղանդը:
4. Հոգեբանական ազդեցության ինչպիսի՞ վտանգավոր մեխանիզմներ են կիրառվում աղանդների կողմից:
5. Ինչպե՞ս ճանաչել ու հեռու մնալ աղանդավորական խմբերից:
Բանախոսները փաստեցին, որ հայ իրականության մեջ աղանդավորական կազմակերպությունները աղճատում են ազգային հոգեկերտվածքը` սպառնալով ազգային անվտանգությանը:

 

 

 

 
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
 
 
Copyright Barepasht serund himnadram © 2012

Powered by

x-tech