Չորեքշաբթի, 27 Նոյեմբեր 2013 11:38

Հանդիպում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսի հետ

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի   հյուրն էր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը: Նա հանդիպեց հայաստանյան մի շարք բուհերի տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում պրն. Էյվսը անդրադարձավ ուսանողներին հուզող հարցերին, խոսեց հայ-բրիտանական հարաբերությունների, դեսպանության առաքելության և Մեծ Բրիտանայի քաղաքականության առանձնահատկությունների մասին: Դեսպանը ուսանողներին ներկայացրեց իր կենսագրությունը: Ջոնաթան Էյվսը պատմեց, որ ինքը ավարտել է Մոսկվայի համալսարանը, մասնագիտությամբ պատմաբան է, զբաղվել է գիտական աշխատանքով, դասավանդել է Անգլիայի Սասեքսի համալսարանում: 1996 թվականից նա աշխատանքի է անցել արտգործնախարարությունում: Քանի որ Ջոնաթան Էյվսը տիրապետում է ռուսերենին, նրա հնարավորություններն անհամեմատ բարձր են եղել հետխորհրդային երկրներում աշխատելու համար: Նա առաջին անգամ Հայաստան է եկել 1991 թվականին, խորհրդային իշխանության փլուզումից հետո: 2000 թվականին Ջոնաթան Էյվսը աշխատել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, երբ ռուս-անգլիական հարաբերությունները եղել են բավականին ջերմ: Այնուհետև նա հինգ տարի աշխատել է Ճապոնիայում:  «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամում մոտ ժամանակները շարունակվելու են հանդիպումները միջազգային կառույցների ներկայացուցիչների, տարբեր դեսպանությունների աշխատակիցների հետ:

 

 
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
 
 
Copyright Barepasht serund himnadram © 2012

Powered by

x-tech