Ուրբաթ, 11 Հոկտեմբեր 2019 08:26

«Ազգային արժեքների պահպանման և տարածման» խորագրի ներքո դրամաշնորհներ

Հոկտեմբերի 10-ին «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը «Ազգային արժեքների պահպանման և տարածման» դրամաշնորհային ծրագրի 13 հաղթողների տրամադրեց շուրջ 15.0 մլն դրամ: Հաղթողների վկայագրերը հանձնեցին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր-նախագահ, հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանը և հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը: 

Այսօր աշխարհում ընթացող գլոբալացման գործընթացներից, բնականաբար, զերծ չէ նաև Հայաստանը: Ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում ևս լուրջ մարտահրավերներ են ստեղծվել ազգային արժեքային համակարգի պահպանման համար: Նպատակը՝ աշխարհը դարձնել միաձև, կանխատեսելի և կառավարելի: Այս տեսանկյունից վտանգված են ավանդական արժեքների պահպանման և տարածման հիմնական բջջի՝ ընտանիքի և նրա դերի վերաբերյալ ընկալումները: Օտար ուժերը մարդու իրավունքներն ու ազատությունները դրոշ դարձրած հասարակությանը հրամցնում են կեղծ արժեքներ և դրանց տարածման համար ներդնում ֆինանսական և այլ տարաբնույթ միջոցներ, որոնք էլ ավելի են դյուրացնում այդ կեղծ արժեքների յուրացումն ու տարածումը: Վերոգրյալ մտահոգություններն էլ հիմք են դարձել հայտարարելու դրամաշնորհի մրցույթը:

Նշենք նաև, որ մասնակցության հայտերը կանխատեսվածից ավելին էին, ներկայացված ծրագրերը տարաբնույթ ու հետաքրքիր, գրեթե բոլորն էլ արժանի ուշադրության ու խրախուսանքի, բայց առանձնացվեցին լավագույնները:


«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը հայտարարում է, որ նման ծրագրերը կրելու են շարունակական բնույթ:

Լրացուցիչ տեղեկատվություն

  • Test: Test
 
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
 
 
Copyright Barepasht serund himnadram © 2012

Powered by

x-tech