Դրամաշնորհների տրամադրման մրցույթ

 

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը հայտարարում է

ազգային արժեքների պահպանման և տարածման ծրագրերի շուրջ

դրամաշնորհների տրամադրման մրցույթ

 

 

Մրցույթին կարող են մասնակցել անհատներ, խմբեր, հասարակական կազմակերպություններ:

 Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը 500.000 դրամից մինչև 1.000.000 դրամ է:

 Առանձին դեպքերում կախված ծրագրի յուրօրինակությունից կտրամադրվեն ավելի մեծ չափաքանակներ:

  

Նպատակը

 Այս դրամաշնորհների նպատակն ազգային արժեքների պահպանումն և տարածումն է: Մրցույթն անցկացնելիս հավանություն կտրվեն այն ծրագիր-առաջարկներին, որոնք ուղղված կլինեն պահպանելու և ամրապնդելու հայկական ավանդական արժեքները, լեզուն, հավատքը, մշակույթը: Ինչպես նաև ուղղված կլինեն ապահովելու հայության հետագա հարատևումն այնպես, որ մի կողմից` այն չհանգեցնի առավել հզոր էթնոմշակութային հասարակարգերին ձուլվելուն, մյուս կողմից` հայությունը աննկատելիորեն չվերածվի հանրույթի` իր յուրահատուկ պատմական անցյալով

     Հետևաբար, այդ խնդիրների գոյությունը պարտադրում է գրավել սեփական ապագան կերտողի կոշտ դիրք և ունենալ համաշխարհայնացման գործընթացների սուբյեկտի ինքնագիտակցություն: Դա նշանակում է` 

  • հետևողականորեն կառուցել պետական ու հասարակական կյանքի կազմակերպման սեփական տարբերակը` համարձակվելով հանդես գալ որպես ինքնուրույն քաղաքակրթական կենտրոն,
  • գիտակցել, որ սեփական նվաճումները կարող են արժեք ներկայացնել այլոց համար և փոխառվել այլոց կողմից:

Հետևաբար, սեփական ապագան կառուցողի գործունեությունը ենթադրում է նորարարական ոգու անընդհատ ներշնչում ու ամրապնդում, սոցիալական իրողության նոր դրվագների և ապագա կենսակերպի նախատիպերի ստեղծման արժևորում:

Նման գաղափարի իրականացումը պետք է լինի համազգային խնդիր, այլ ոչ առանձին անհատների ապրելակերպ: Դրա համար պետք է ապահովել ներքին կյանքի կազմակերպման յուրահատուկ ձևեր` հետևյալ անհրաժեշտ առանձնահատկություններով.

  • նորարության, ստեղծագործության համընդհանուր գերակայություն,
  • կարևորագույն պրոբլեմների լուծման և կառավարման գործընթացներում բարձր արդյունավետությամբ օժտված կոլեկտիվ մտագործունեական միջոցառումների գերակայություն,
  • համակարգային բարեփոխումներ իրականացնող սուբյեկտների քանակական գերհագեցվածության ապահովում[1]:

 

Առավելություն կտրվի այն ծրագրերին, որոնք`

 

  • իրատեսական են և ունեն յուրօրինակ մոտեցումներ,
  • կառաջարկեն որոշակի լուծումներ ազգային արժեքների պահպանման և տարածման վերաբերյալ,
  • կունենան դրական ազդեցություն հատկապես երիտասարդների շրջանակներում՝ ակտիվացնելով և ամրապնդելով ազգային արժեքների գիտակցումը,
  • ծրագրի վերջում կարձանագրեն չափելի արդյունք:

 

Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար հայտատուն պետք է ներկայացնի համապատասխան ծրագիր, որտեղ անհրաժեշտ է նկարագրել, թե ներկայացվող ծրագիրն ինչ հիմնախնդրի լուծմանն է ուղղված և ինչպես է առաջացել ծրագրի գաղափարը: Ծրագրում պետք է ձևակերպված լինի ընդհանուր նպատակը և այն կոնկրետ խնդիրները, որոնց միջոցով նախատեսվում է հասնել ծրագրի նպատակին: Անհրաժեշտ է նկարագրել, թե ովքեր են ծրագրի թիրախ խմբերը(շահառուները), ծրագիրն ինչպիսի դրական փոփոխություն է բերելու նրանց համար և ինչպիսին է լինելու նրանց մասնակցությունը ծրագրի իրականացման մեջ: Ծրագիրը պետք է ներառի հստակ գործողությունների պլան այն մասին, թե ինչպես են ապահովվելու ակնկալվող դրական արդյունքները: Ցանկալի կլինի, եթե գործողություններում ներգրավվեն նաև շահառուները:

 

Մրցույթի մասնակիցը պետք է ներկայացնի հայտ, որի ձևը թողնված է ըստ նախընտրության:

 Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են՝

  • ծրագիր-առաջարկ,
  • բյուջե,
  • անհատների և խմբերի համար անձնագրերի պատճենները և կենսագրական տվյալները,
  • ՀԿ-երի դեպքում` կանոնադրության տիտղոսաթերթը, կազմակերպության նպատակներին և խնդիրներին վերաբերող էջերը և վերջին երեք տարում իրականացրած ծրագրերի նկարագիրը:

 

  

Մրցույթն անցկացվում է երկու փուլով`

  •  առաջին փուլում ներկայացված ծրագիր-առաջարկների հիման վրա իրականացվելու է նախնական ընտություն,
  •  երկրորդ փուլ անցած հայտերի հեղինակները կհրավիրվեն հարցազրույցի:  

Ծրագիր-առաջարկները ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով հետևյալ հասցեով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։Ծրագիր-առաջարկները չպետք է գերազանցեն 10 էջը:

 

 

Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև ս/թ սեպտեմբերի 16-ը:

 

  

Մանրամասների համար դիմել
հետևյալ հասցեով`
ք. Երեւան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ, հիմնադրամի գրասենյակ:
Հեռախոս` 010 52-53-23

Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 

 



[1] Մանուկ Աշոտի Մկրտչյան, ՀՀ հանրակրթության զարգացման հեռանկարները, Երևան 2016:

 

ՄԵՐ ՄԱՍԻՆ

    2007 թվականին «Ֆլեշ» ՍՊԸ հիմնադիր Բարսեղ Բեգլարյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը, որպես մի կառույց, որը կոչված է հայտնաբերելու և համախմբելու նորարարական ոգով օժտված բարեպաշտ երիտասարդներին, որոնք հանրային կյանքի տարբեր բնագավառներում վստահորեն հանդես կգան հայ ժողովրդի ապագան կառուցողի դիրքերից:

We use cookies to improve our website. By continuing to use this website, you are giving consent to cookies being used. More details…