2019-2020թթ. ուս. տարվա առաջին կիսամյակի ուսման վարձերի տրամադրման մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը հայտարարում է 2019-2020թթ. ուս. տարվա առաջին կիսամյակի ուսման վարձերի տրամադրման մրցույթ, որին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի բակալավրիատի 3-րդ, 4-րդ կուրսերի  և մագիստրատուրայի ուսանողները, որոնք իրենց ուսումնառության ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն:

 

Ուսանողների ընտրությունն իրականացվում է 2 փուլով.

1.փաստաթղթերի ընտրություն,

2. բանավոր հարցազրույց:

 

Մրցույթին մասնակցելու համար ուսանողները հիմնադրամ են ներկայացնում`

 

  • առաջադիմության թերթիկ կամ ստուգարքային գրքույկի պատճենը,
  • երաշխավորագիր ֆակուլտետից,
  • անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
  • 2 լուսանկար 3x4 չափի,
  • տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ,
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից, եթե չեն աշխատում, ապա տեղեկանք անաշխատունակության վերաբերյալ,
  • ազգային արժեքների պահպանման և տարածման շուրջ շարադրել մտորումներ (2-3 էջ):

 

Հարցազրույցի ժամանակ հանձնաժողովի կողմից նախապատվությունը տրվում է նորարարական միտք և և հետազոտական հակումներ ունեցող ուսանողին:

 

 

Մանրամասների համար դիմել
հետևյալ հասցեով`
ք. Երևան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ, հիմնադրամի գրասենյակ:
Հեռախոս` 010 52-53-23:
Հայտերն ընդունվում են 16.09.2019-01.10.2019

 

ՄԵՐ ՄԱՍԻՆ

    2007 թվականին «Ֆլեշ» ՍՊԸ հիմնադիր Բարսեղ Բեգլարյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը, որպես մի կառույց, որը կոչված է հայտնաբերելու և համախմբելու նորարարական ոգով օժտված բարեպաշտ երիտասարդներին, որոնք հանրային կյանքի տարբեր բնագավառներում վստահորեն հանդես կգան հայ ժողովրդի ապագան կառուցողի դիրքերից:

We use cookies to improve our website. By continuing to use this website, you are giving consent to cookies being used. More details…