Դրամաշնորհների հայտերի նախնական ընտրություն

 Ազգային արժեքների պահպանման և տարածման ծրագրերի շուրջ դրամաշնորհների տրամադրման մրցույթի համար «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամ ներկայացվել է 58 հայտ:

 Ներկայումս իրականացվում է դրամաշնորհների տրամադրման մրցույթի առաջին փուլը և ներկայացված ծրագիր-առաջարկների հիման վրա կատարվում  է նախնական ընտրությունը: Ազգային արժեքների պահպանման և տարածման ծրագրերի վերաբերյալ հայտերի գերակշիռ մասը Երևան քաղաքի բնակիչներն են ներկայացրել, սակայն ծրագիր-առաջարկներով իրենց ակտիվ մասնակցություն են ունեցել նաև Գյումրի քաղաքի բնակիչները, որոնք ուղարկել են բավականաչափ հայտեր: Շուտով կամփոփվի դրամաշնորհների տրամադրման մրցույթի առաջին փուլը և երկրորդ փուլ անցած հայտերի հեղինակները, ղեկավարները կհրավիրվեն հարցազրույցի:

 

ՄԵՐ ՄԱՍԻՆ

    2007 թվականին «Ֆլեշ» ՍՊԸ հիմնադիր Բարսեղ Բեգլարյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը, որպես մի կառույց, որը կոչված է հայտնաբերելու և համախմբելու նորարարական ոգով օժտված բարեպաշտ երիտասարդներին, որոնք հանրային կյանքի տարբեր բնագավառներում վստահորեն հանդես կգան հայ ժողովրդի ապագան կառուցողի դիրքերից:

We use cookies to improve our website. By continuing to use this website, you are giving consent to cookies being used. More details…