Փետրվարի 12-ին տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի հերթական հանդիպումը, որտեղ քննարկվեց և հաստատվեց 2019թ. ֆինանսական հաշվետվությունն ու հիմնադրամի 2020 թվականի գործունեության ծրագիրն ու բյուջեն: Մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը: Նիստը վարում էր հոգաբարձուների խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը: