Գարեգին Նժդեհ. Համամարդը

Վերջերս «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի կողմից անցկացված «Ազգային արժեքների պահպանում և տարածում» դրամաշնորհի շրջանակներում տպագրվեց «Գարեգին Նժդեհ. Համամարդը» գիրքը, հեղինակ՝ Արմեն Սարգսյան:

Մենագրությունը նվիրված է 20-րդ դարի մեծանուն հայ մտածող, ազգային գործիչ Գարեգին Նժդեհի ստեղծագործությունների մարդասիրական և ազգասիրական բովանդակության վերհանմանը, ադրբեջանական, ռուսաստանյան և հայաստանյան դիսկուրսներում նրա գործունեությանն ու գաղափարաբանական ժառանգությանն աղերսվող թյուրըմբռնումների, խեղաթյուրումների բացահայտմանը: Գրքում, ի թիվս այլոց, քննարկվել են նժդեհագիտության գրականության մեջ երբևէ ուշադրության չարժանացած հարցեր, իսկ քննարկվածներից շատերին տրվել են միանգամայն նոր և հիմնավոր լուծումներ:

ՄԵՐ ՄԱՍԻՆ

    2007 թվականին «Ֆլեշ» ՍՊԸ հիմնադիր Բարսեղ Բեգլարյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը, որպես մի կառույց, որը կոչված է հայտնաբերելու և համախմբելու նորարարական ոգով օժտված բարեպաշտ երիտասարդներին, որոնք հանրային կյանքի տարբեր բնագավառներում վստահորեն հանդես կգան հայ ժողովրդի ապագան կառուցողի դիրքերից:

We use cookies to improve our website. By continuing to use this website, you are giving consent to cookies being used. More details…