նոր գրքի հրատարակություն

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի միջոցներով տպագրվել է «Ինչպես հասկանալ Աստծո կամքը» գիրքը: Սույն գիրքն առավելապես 19-20-րդ դարերում ապրած և ներկայիս հոգևոր հայրերի գրվածքների ժողովածու է Աստծո կամքը հասկանալու վերաբերյալ: Այն տալիս է ընդհանուր լուսաբանում, թե ինչպես կարելի է ընկալել Աստծո կամքը, հատկապես անհատական հարցերում և ապրել Աստծուն հաճելի կյանքով:  Գրքի հեղինակը Հովհաննես Մանուկյանն է, իսկ գրքի խմբագիրը՝ Հակոբ Քյոսեյանը (Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ԵՊՀ, Աստվածաբանության ֆակուլտետի Աստվածաբանության և հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ):

ՄԵՐ ՄԱՍԻՆ

    2007 թվականին «Ֆլեշ» ՍՊԸ հիմնադիր Բարսեղ Բեգլարյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը, որպես մի կառույց, որը կոչված է հայտնաբերելու և համախմբելու նորարարական ոգով օժտված բարեպաշտ երիտասարդներին, որոնք հանրային կյանքի տարբեր բնագավառներում վստահորեն հանդես կգան հայ ժողովրդի ապագան կառուցողի դիրքերից:

We use cookies to improve our website. By continuing to use this website, you are giving consent to cookies being used. More details…