«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամում շարունակվում են «Քրիստոնեությունը և արդիականությունը» խորագրով սեմինար-հանդիպումները, որոնցից կարելի է առանձնաձնել հետևյալ թեմաները`
- Քրիստոնեության առանձնահատկություններից մեկը` հոգևոր խնդություն
- Աստծո կամքի և ազատության մասին
- Ազատության գրավականը
- Մարդկային արդարության և Աստվածային արդարության տարբերությունը
- Հավատի նորմը որպես կյանքի նորմ
- Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի
- Հոգևոր պայքար Մեծ Պահքի ընթացքում
- Խոնարհության դերակատարությունը պահքի ընթացքում
- Խոցելի խմբերի կյանքի ուղին հոգևոր լույսի ներքո
- Աղոթքը հոգու շնչառությունն է
Հանդիպում-քննարկումների նպատակն է նպաստել երիտասարդների կրթական զարգացվածությանը, քրիստոնեական բարոյագիտության միջոցով ձևավորել արժեհամակարգ, վեր հանել և լուսաբանել անհատական և ընդհանրական կարևոր խնդիրներ, դրանց շուրջ ծավալել քննարկումներ և փորձել գտնել լուծման ուղիներ:
Հանդիպում-քննարկումները վարում է «Առակներ» գրքի հեղինակ Հովհաննես Մանուկյանը:
Հասցե` ք. Երևան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամ
Հեռ. 010 52 53 23
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։