«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը, կարևորելով մաթեմատիկական կրթության զարգացումն ու տարածումը, ֆինանսական աջակցություն ցուցաբերեց «Մաթեմատիկական կրթություն 7» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուի հրատարակության հարցում, և ժողովածուն տպագրվեց հիմնադրամի հովանավորությամբ: Սույն միջազգային գիտաժողովը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-12-ին, 2019թ.: Գիտաժողովին հրավիրված էին ՌԴ-ի, Ուկրաինայի, Բելոռուսի և Ավստրալիայի մասնագետներ: