Երիտասարդները, ելնելով այն հանգամանքից, որ ներկան հետևանքն է անցյալի և պատճառն ապագայի, քննարկման ընթացքում փորձեցին վերլուծել և լուսաբանել ազգային արժեքների առանձնահատկությունները, դերն ու նշանակությունը անցյալում, ներկայում և այդ արժեքների դրսևորումն ու պահպանումն ապագայում: Սեմինար-քննարկումն անցավ արդյունավետ քննարկմամբ և լուսաբանմամբ ազգային արժեքների վերաբերյալ: