«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը շարունակում է ուսանողներին տրամադրել ուսման վարձեր: Բազմաթիվ ուսանողներ հոկտեմբեր ամսին դիմեցին ուսման վարձերի մրցույթին մասնակցելու համար` ազգային արժեքների պահպանման վերաբերյալ ներկայացնելով իրենց գրած մտածումներն ու մտորումները: Եվ այս կիսամյակի ընթացքում յոթը ԲՈՒՀ-երի շուրջ 50 ուսանողներ հիմնադրամի կողմից ստացան ուսման վարձեր: Հուսով ենք, որ ուսման վարձերի մրցույթը նպաստում է ուսանողների գիտելիքների ավելացմանը և զարգացմանը, ինչպես իմաստուններն են ասում. «Մարդուն զարդարում է իմաստությունը, իմաստությանը` հանդարտությունը, հանդարտությանը զարդարում է քաջությունը` քաջությանը` մեղմությունը...»