Եղիր ոչ միայն լավ կառավարիչ, այլև՝ լավ առաջնորդ
Յուրօրինակ կրթական ծրագիր, որտեղ մասնակիցները կստանան գիտելիքներ և հմտություններ պետական-կառավարման հարցերում ավելի արդյունավետ ու ճկուն գործելու և դրանցում ներգրավված լինելու համար:
Առաջնորդության և Կառավարման Դպրոցը ձեզ կփոխանցի հետևյալ հմտությունները՝
- Նորարար և ճկուն մտածողություն
- Անհատական և թիմային աշխատանքի փորձառություն
- Հաղորդակցման և բանակցելու արդյունավետ հմտություններ
- Իրավիճավի կառավարման ունակություններ
- Ճշգրիտ արդյունքի հասնելու կարողություն
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Հետազոտական և վերլուծական մտածողության զարգացում
- Նախագծերի, ծրագրերի մշակում և պատրաստում
Առաջնորդության և Կառավարման Դպրոցը նոր համագործակցային կապեր հաստատելու լավ հարթակ է:
Առաջնորդությունը տեսլականն իրականություն դարձնելու կարողությունն է:
Նորարարությունը բացահայտում է առաջնորդին և հետևորդին:
Դասընթացի ավարտից հետո կտրվեն վկայականներ, ինչպես նաև մասնակիցներն ավարտական փուլում կներկայացնեն իրենց ծրագրերն առաջնորդության և կառավարման ոլորտներում: Լավագույն ծրագիրը կստանա որոշակի դրամաշնորհային գումար (մինչև 500.000 ՀՀ դրամ) այն իրականացնելու համար:
Դասախոսները լինելու են արտերկրից և Հայաստանից:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թվականի սեպտեմբերի 15-ը։
Տես նաև՝ Առաջնորդության և Կառավարման Դպրոց