2007 թվականին «Ֆլեշ» ՍՊԸ հիմնադիր Բարսեղ Բեգլարյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը, որպես մի կառույց, որը կոչված է հայտնաբերելու և համախմբելու նորարարական ոգով օժտված բարեպաշտ երիտասարդներին, որոնք հանրային կյանքի տարբեր բնագավառներում վստահորեն հանդես կգան հայ ժողովրդի ապագան կառուցողի դիրքերից:
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի խորհրդի կազմում ընդգրկված են հիմնադրամի հիմնադիր Բարսեղ Բեգլարյանը, Մանուկ Մկրտչյանը, Սամվել Հարությունյանը, Մհեր Անանյանը:
Հիմնադրամն իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար իրագործում է բազմաթիվ ծրագրեր.
- Կազմակերպում է դրամաշնորհների տրամադրման մրցույթներ
- Տրամադրում է կրթաթոշակներ, ուսման վարձեր
- Ֆինանսավորում է գիտահետազոտական թեմաներ
- Հրատարակում է մենագրություններ, տեղեկագրեր, գիտական հանդեսներ, ինչպես նաև օժանդակում է այլ գիտական հրատարակություններին
- Կազմակերպում է սեմինար-քննարկումներ, դասընթացներ
Հիմնադրամը համագործակցում է ինչպես ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, կազմակերպությունների, այնպես էլ արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների, ընկերությունների և հաստատությունների հետ:
Հիմնադրամը 2007 թ սեպտեմբեր - 2022 դեկտեմբեր ամիսներին իրականացրել է 527.000.000 դրամից ավելի բարեգործական ծրագրեր: