Տատիկի հեքիաթը
Երկխոսություն սերունդների միջև՝ հասարակության ներդաշնակ զարգացման համար
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի կողմից անցկացված «Ազգային արժեքների պահպանում և տարածում» դրամաշնորհի շրջանակում «ԿԷան» Բարեգործական, Կրթամշակութային ՀԿ-ի կողմից իրագործվել է «Տատիկի հեքիաթը» ծրագիրը:
Ծրագրի նպատակն էր ստեղծել երկխոսություն սերունդների միջև՝ հասարակության ներդաշնակ զարգացման համար: Հեքիաթների միջոցով երեխաներին փոխանցել քաջին բնորոշ որակներ, հայրենասիրություն, նվիրվածություն, պատասխանատվություն, վերաբերմունք ազգային արժեքների ու երկրի նկատմամբ։ Ազգ-բանակ կապի ձևավորման համար ևս ծրագիրը կարող է դառնալ հարթակ՝ երեխաներին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու համար։
Այն կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ «Տատիկի հեքիաթը»