Մեր առաքելությունը
Հիմնադրամի նպատակը
«Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը ստեղծվել է՝ նպատակ ունենալով նպաստել բարեպաշտ, նորարարական ոգով օժտված երիտասարդ գիտնականների և մասնագետների նոր սերնդի ձևավորմանը, ովքեր հանրային կյանքի տարբեր բնագավառներում վստահորեն հանդես կգան հայ ժողովրդի ապագան կառուցողի դիրքերից:
Հիմնադրամի խնդիրներն են
- Ուսանողների ներգրավումը գիտահետազոտական գործունեության մեջ ուսումնառության վաղ տարիքից:
- Հետազոտական յուրահատուկ որակներ և չկաղապարված, նորարարական մտածողություն ունեցող երիտասարդ գիտնականների, մասնագետների և ուսանողների հայտնաբերումը և խրախուսումը:
- Հիմնադրամի ծրագրերից բխող, արտահամալսարանական լրացուցիչ կրթության կազմակերպումը:
- Հիմնադրամի նպատակից և ծրագրերից բխող գիտահետազոտական թեմաների ֆինանսավորումը:
- Թեմատիկ մրցույթների կազմակերպումը ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, երիտասարդ գիտնականների և մասնագետների մասնակցությամբ: Հիմնադրամի օժանդակությամբ իրականացված աշխատանքների ներկայացումը հանրությանը:
- Բարեգործական օժանդակություն շնորհալի ուսանողներին, երիտասարդ մասնագետներին և գիտնականներին՝ կրթաթոշակների, ուսման վարձերի և դրամաշնորհների տրամադրման ձևով:
Մենք աջակցում ենք այն երիտասարդներին, ովքեր
- գիտակցում են իրենց «ես»-ի կարևորությունը և նշանակություն են տալիս այդ «ես»-ի կրթությանը,
- հասկանում են գիտելիքի արժեքը և հանդիսանում են նրա կրողը,
- ձգտում են լինել առաջատար իրենց մասնագիտական ոլորտում,
- ունեն առաջադեմ նորարարական միտք և կաղապարված չեն գոյություն ունեցող կարծրատիպերով: