Յուրօրինակ կրթական ծրագիր երիտասարդների համար:
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Գործարարություն և առաջնորդություն՝ հիմնված հոգևոր արժեքների վրա» ծրագրի շրջանակներում երիտասարդների համար իրականացնում է վեցամսյա (փետրվար-հուլիս 2025թ.) անվճար դասընթաց: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ, ինչպես նաև նրանց լավագույն ծրագրերը դրամաշնորհների (450.000 ՀՀ դրամ) կարժանան:
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Քրիստոնեական արժեհամակարգով գործարարության զարգացում» ծրագիրը
ՏՊԱԳՐՎԵԼ Է «ԻՆՉՊԵՍ ՀԱՍԿԱՆԱԼ ԱՍՏԾՈ ԿԱՄՔԸ» ԳԻՐՔԸ
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի միջոցներով տպագրվել է «Ինչպես հասկանալ Աստծո կամքը» գիրքը:
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Քրիստոնեական արժեքների վրա հիմնված բիզնես միջավայրի ամրապնդում» ծրագրի շրջանակներում երիտասարդների համար իրականացնում է չորս ամսյա (մարտ-հունիս 2024թ.) անվճար դասընթաց: Դասընթացի ավարտից հետո կտրվի մասնակցության վկայական:
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամում շարունակվում են հոգևոր սեմինար-հանդիպումները:
Յուրօրինակ կրթական ծրագիր, որտեղ մասնակիցները կստանան գիտելիքներ և հմտություններ պետական-կառավարման հարցերում ավելի արդյունավետ ու ճկուն գործելու և դրանցում ներգրավված լինելու համար:
ՄԵՐ ՄԱՍԻՆ
2007 թվականին «Ֆլեշ» ՍՊԸ հիմնադիր Բարսեղ Բեգլարյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը, որպես մի կառույց, որը կոչված է հայտնաբերելու և համախմբելու նորարարական ոգով օժտված բարեպաշտ երիտասարդներին, որոնք հանրային կյանքի տարբեր բնագավառներում վստահորեն հանդես կգան հայ ժողովրդի ապագան կառուցողի դիրքերից: