ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը հայտարարում է 2019-2020թթ. ուս. տարվա առաջին կիսամյակի ուսման վարձերի տրամադրման մրցույթ, որին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի բակալավրիատի 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները, որոնք իրենց ուսումնառության ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն:
Ուսանողների ընտրությունն իրականացվում է 2 փուլով.
1.փաստաթղթերի ընտրություն,
2. բանավոր հարցազրույց:
Մրցույթին մասնակցելու համար ուսանողները հիմնադրամ են ներկայացնում`
- առաջադիմության թերթիկ կամ ստուգարքային գրքույկի պատճենը,
- երաշխավորագիր ֆակուլտետից,
- անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
- 2 լուսանկար 3x4 չափի,
- տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ,
- տեղեկանք ծնողների աշխատավայրից, եթե չեն աշխատում, ապա տեղեկանք անաշխատունակության վերաբերյալ,
- ազգային արժեքների պահպանման և տարածման շուրջ շարադրել մտորումներ (2-3 էջ):
Հարցազրույցի ժամանակ հանձնաժողովի կողմից նախապատվությունը տրվում է նորարարական միտք և և հետազոտական հակումներ ունեցող ուսանողին:
Մանրամասների համար դիմել
հետևյալ հասցեով`
ք. Երևան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ, հիմնադրամի գրասենյակ:
Հեռախոս` 010 52-53-23:
Հայտերն ընդունվում են 16.09.2019-01.10.2019