Երկուշաբթի, 02 Նոյեմբերի 2020 15:39

«Ազգային տեղեկատվական հարթակ» կայք

«Ազգային տեղեկատվական հարթակ» կայք

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի կողմից անցկացված «Ազգային արժեքների պահպանում և տարածում» դրամաշնորհի շրջանակում «Երիտասարդական աշխարհ» ՀԿ-ի կողմից ստեղծվել է «Ազգային տեղեկատվական հարթակ» կայքը:

Նպատակը՝
Ազգային արժեհամակարգի ամրապնդում և տարածում հատկապես երիտասարդների շրջանակներում՝ սերմանելով ազգային, կրթական, գիտական, մշակութային և հոգևոր գիտելիքներ և տեղեկատվություն երիտասարդների մեջ: Սույն ազգային տեղեկատվական հարթակի նպատակն է համայն հայության գիտակրթական արժեքների աստիճանաբար համախմբումը և ներկայացումը համացանցային հարթակում, որը նպաստելու է երիտասարդների համար հայի ինքնության և դերակատարության արժևորմանը համաշխարհային ասպարեզում և առաքելության մեջ: Կայքը խթանելու է համագործակցության եզրերը հատկապես ազգային արժեքների ամրապնդման և զարգացման ասպարեզում:

Վերոհիշյալ կայքը կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ 

«Ազգային տեղեկատվական հարթակ» կայք

 

ՄԵՐ ՄԱՍԻՆ

    2007 թվականին «Ֆլեշ» ՍՊԸ հիմնադիր Բարսեղ Բեգլարյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը, որպես մի կառույց, որը կոչված է հայտնաբերելու և համախմբելու նորարարական ոգով օժտված բարեպաշտ երիտասարդներին, որոնք հանրային կյանքի տարբեր բնագավառներում վստահորեն հանդես կգան հայ ժողովրդի ապագան կառուցողի դիրքերից:

We use cookies to improve our website. By continuing to use this website, you are giving consent to cookies being used. More details…