Երկուշաբթի, 02 Նոյեմբերի 2020 15:45

Ազգային նշանակություն ունեցող ձայնագրքերի (աուդիոգրքերի) ստեղծում

Ազգային նշանակություն ունեցող ձայնագրքերի (աուդիոգրքերի) ստեղծում

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի կողմից անցկացված «Ազգային արժեքների պահպանում և տարածում» դրամաշնորհի շրջանակում «Ազգային ատյան» ՀԿ-ի կողմից ստեղծվել է Գարեգին Նժդեհի «Բաց նամակներ հայ մտավորականությանը» և «Էջեր իմ օրագրէն», Ինքնակենսագրական ձայնագրքերը:

Ծրագրի նպատակն է երիտասարդության շրջանակներում ազգային արժեքների պահպանումը, գիտակցումը և տարածումը նորարական մեթոդներով, ընթերցելու այլընտրանքային հնարավորության ստեղծումը, էլեկտրոնային գրադարանի ստեղծման հնարավորությունը:

Դրանք կարող եք լսել հետևյալ հղումներով՝    

Գարեգին Նժդեհ «Էջեր իմ օրագրէն», «Բաց նամակներ հայ մտավորականությանը» և հոդվածներ

Գարեգին Նժդեհ - «Բաց նամակներ հայ մտավորականությանը» ձայնագիրք

 Գարեգին Նժդեհ, «Էջեր իմ օրագրէն» ձայնագիրք

Գարեգին Նժդեհ, Ինքնակենսագրական

 

 

 

ՄԵՐ ՄԱՍԻՆ

    2007 թվականին «Ֆլեշ» ՍՊԸ հիմնադիր Բարսեղ Բեգլարյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը, որպես մի կառույց, որը կոչված է հայտնաբերելու և համախմբելու նորարարական ոգով օժտված բարեպաշտ երիտասարդներին, որոնք հանրային կյանքի տարբեր բնագավառներում վստահորեն հանդես կգան հայ ժողովրդի ապագան կառուցողի դիրքերից:

We use cookies to improve our website. By continuing to use this website, you are giving consent to cookies being used. More details…