Երեքշաբթի, 03 Նոյեմբերի 2020 08:18

Տատիկի հեքիաթը

Տատիկի հեքիաթը

Երկխոսություն սերունդների միջև՝ հասարակության ներդաշնակ զարգացման համար

 

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի կողմից անցկացված «Ազգային արժեքների պահպանում և տարածում» դրամաշնորհի շրջանակում «ԿԷան» Բարեգործական, Կրթամշակութային ՀԿ-ի կողմից իրագործվել է «Տատիկի հեքիաթը» ծրագիրը:

Ծրագրի նպատակն էր ստեղծել  երկխոսություն սերունդների միջև՝ հասարակության ներդաշնակ զարգացման համար: Հեքիաթների միջոցով երեխաներին փոխանցել քաջին բնորոշ որակներ, հայրենասիրություն, նվիրվածություն,  պատասխանատվություն, վերաբերմունք ազգային արժեքների ու երկրի նկատմամբ։ Ազգ-բանակ կապի ձևավորման համար ևս ծրագիրը կարող է դառնալ հարթակ՝ երեխաներին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու համար։

Այն կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝  «Տատիկի հեքիաթը»

 

ՄԵՐ ՄԱՍԻՆ

    2007 թվականին «Ֆլեշ» ՍՊԸ հիմնադիր Բարսեղ Բեգլարյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը, որպես մի կառույց, որը կոչված է հայտնաբերելու և համախմբելու նորարարական ոգով օժտված բարեպաշտ երիտասարդներին, որոնք հանրային կյանքի տարբեր բնագավառներում վստահորեն հանդես կգան հայ ժողովրդի ապագան կառուցողի դիրքերից:

We use cookies to improve our website. By continuing to use this website, you are giving consent to cookies being used. More details…