Ծափ-Ծափիկ հայկական մանկական երաժշտություն
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի կողմից անցկացված «Ազգային արժեքների պահպանում և տարածում» դրամաշնորհի շրջանակում «Հուր» երիտասարդական ՀԿ-ի կողմից իրագործվել է «Ծափ-Ծափիկ հայկական մանկական երաժշտություն» ծրագիրը:
Այսօր տեխնոլոգիաներն այնպես են զարգացել, որ այն հնարավորություն է տալիս մեզ արագ և որակյալ վիդեոներ ստեղծել երգերի համար և հասանելի դարձնել ոչ միայն հեռավոր սփյուռքին, այլև, ինչու ոչ, նաև օտարազգիները լսեն և տեսնեն մեր ժառանգությունը։
Դրամաշնորհի շրջանակներում ստեղծվել է երեք երգերի տեսահոլովակներ` անիմացիոն ֆորմատով, տվյալ երգերի մեջ հնարավոր է եղել ձևավորել հայկական լեռնաշխարհի և կենցաղի հրաշալի պատկերներ` իհարկե երեխաների համար նախատեսված տեսարաններով։
Երգերն են՝
Ջան, ջան, ջան աշուն է,
Արև՛, արև՛, ե՛կ, ե՛կ,
Տատիկս ալյուր կը մաղե: