Երեքշաբթի, 03 Նոյեմբերի 2020 08:25

«Կաթիլ» խումբ, ազգային ժամանակակից երգեր

«Կաթիլ» ազգային ավանդական երաժշտական նորարական խումբ

Ազգային ժամանակակից երգեր

 

 

Խումբը ստեղծվել է մշակելու Հայկական լեռնաշխարհի (Պարսկահայք, Համշեն, Քեսսապ, Արցախ, Անատոլիա, Վան/Վասպուրական և այլն) ազգային ավանդական երաժշտությունը ժամանակակից նորարարական ոճով և միևնույն ժամանակ չաղավաղելով հայկական ավանդական երաժշտության մեղեդին: «Կաթիլ» խմբի մշակումներում հայկական երգեցողության հետ միախառնվում են արևմտյան կիթառի հնչյունները և հայկական ռիթմերի և բիթերի ներքո ստեղծվում է մի տրամադրություն, որտեղ գերիշխում են հայկական փողային գործիքները: Այս խմբի երաժշտության մեջ միևնույն ժամանակ կարելի է զգալ և՛ հին հայկական երաժշտությունը, և՛ հին անգլիական English old school rock երաժշտությունը կամ փոփ պատկերների վրա կառուցված հայկական մեղեդիները: Հայկական երաժշտության այսօրինակ մշակմամբ Խումբը նպատակ ունի հիմնականում հայ երիտասարդության շրջանում արթնացնել սեր դեպի ավանդականը և նոր շունչ տալ հազարամյակներ ապրած, սակայն մեր օրերում անտեսված ազգային երգերին:

 

Երգերի հեղինակ՝ «Կաթիլ» ազգային ավանդական երաժշտական նորարական խումբ.

1. «Խիո» (Սանդի երգ, Սասուն տարածաշրջանի աշխատանքային երգ),
2.«Զով Գիշեր» (Հեղինակ՝ Գուսան Աշոտ, մշակումը Նորայր Քարտաշյանի, հայկական ավանդական սիրերգ),
3. «Խորոդիգ» (հայակական ժողովրդական պանդխտության երգ),
4. «Լազպարի»(Բալու տարածաշրջանի ավանդական կենցաղ բնութագրող երգ),
5. «Սոնա յար» (Ապարան տարածաշրջանի ավանդական սիրերգ),
6. «Աղբրի ճամփին» (Խոյ տարածաշրջանի գովերգ):

«Կաթիլ»-ի նոր ալբոմի շնորհանդեսն ու «թափանցիկ» համերգը

ՄԵՐ ՄԱՍԻՆ

    2007 թվականին «Ֆլեշ» ՍՊԸ հիմնադիր Բարսեղ Բեգլարյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը, որպես մի կառույց, որը կոչված է հայտնաբերելու և համախմբելու նորարարական ոգով օժտված բարեպաշտ երիտասարդներին, որոնք հանրային կյանքի տարբեր բնագավառներում վստահորեն հանդես կգան հայ ժողովրդի ապագան կառուցողի դիրքերից:

We use cookies to improve our website. By continuing to use this website, you are giving consent to cookies being used. More details…