Նժդեհը և արդիականությունը
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. ՀԱՄԱՄԱՐԴԸ
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի կողմից անցկացված «Ազգային արժեքների պահպանում և տարածում» դրամաշնորհի շրջանակում տպագրվել է «Գարեգին Նժդեհ. Համամարդը» գիրքը, հեղինակ՝ Արմեն Սարգսյան:
Մենագրությունը նվիրված է 20-րդ դարի մեծանուն հայ մտածող, ազգային գործիչ Գարեգին Նժդեհի ստեղծագործությունների մարդասիրական և ազգասիրական բովանդակության վերհանմանը, ադրբեջանական, ռուսաստանյան և հայաստանյան դիսկուրսներում նրա գործունեությանն ու գաղափարաբանական ժառանգությանն աղերսվող թյուրըմբռնումների, խեղաթյուրումների բացահայտմանը: Գրքում, ի թիվս այլոց, քննարկվել են նժդեհագիտության գրականության մեջ երբևէ ուշադրության չարժանացած հարցեր, իսկ քննարկվածներից շատերին տրվել են միանգամայն նոր և հիմնավոր լուծումներ: