PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանն այսօր այցելել են Երևանի Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց, որտեղ հիմնադրամի աջակցությամբ ընթանում են վերանորոգման աշխատանքներ:
ԿԳՆ-ից հայտնում են, որ վերանորոգվել են դպրոցի սանհանգույցները, դահլիճը, մուտքի դռները, ջրահեռացման խողովակները, բուֆետը, խոհանոցը, բուժկետը և պահակակետը, իսկ առաջիկայում սպասվում է նոր պատուհանների տեղադրում և դասասենյակների վերանորոգում:
Աղբյուրը՝ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվում է Երևանի թիվ 16 ավագ դպրոցը
Կբարելավվեն Երեւանի թիվ 16 ավագ դպրոցի պայմանները