ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայում այսօր տեղի ունեցավ նոր լսարանի բացման արարողություն: Լաբորատորիայի լսարաններից մեկը անվանակոչվեց Ֆիզիկայի ֆակուլտետի նախկին ուսանող, զոհված ազատամարտիկ Արմեն Կոթոլյանի անունով:
«Ֆակուլտետի համար պատիվ է այսօրինակ լսարան ունենալը, որն անվանակոչվել է զոհված ազատամարտիկ Արմեն Կոթոլյանի անունով: Թեև նա այս ֆակուլտետի ուսանող չի եղել, սակայն ուրախ ենք, որ կարող ենք նրա անվան լսարան ունենալ Մայր բուհում»,- լսարանի բացման արարողության ժամանակ ասաց Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը` հույս հայտնելով, որ այս քայլը կընդօրինակվի նաև այլ ֆակուլտետների կողմից:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով ներկա էր միջոցառմանը, նշեց, որ հավատարիմ մնալով Մայր բուհի ավանդույթներին` Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկ-համալսարանականներից ևս մեկի անունով այսօրինակ լսարան ունենալն իսկապես մեծ պարտքի կատարում է. «Դեռ կան զոհված ազատամարտիկ-համալսարանականներ, որոնց անվան լսարաններ չունենք: Այդ բացը մենք դեռ կլրացնենք: Առանց հիշողության ժողովուրդ չի կարող լինել, առանց հիշողության սերունդ չենք կարող դաստիարակել»:
Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիան վերանորոգվել է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի կողմից, որի նախագահ Բարսեղ Բեգլարյանը ևս ներկա էր միջոցառմանը: Տիկին Սոնան` Արմեն Կոթոլյանի մայրը, շատ հուզված էր, որ իր որդին այսօր էլ հիշվում ու մեծարվում է Մայր բուհում:
Այս մասին կարող եք կարդալ հետևյալ հղումներով՝
ՆՈՐ ԼՍԱՐԱՆ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ
ԵՊՀ –ում զոհված ազատամարտիկ Արմեն Կոթոլյանի անվան լսարան է բացվել