Ինչպես հայտնի է, քաղաքական մշակույթը դասակարգվում է երեք տիպերով՝ մասնակցային, հպատակային և ավանդական: Մասնակցային քաղաքական մշակույթի կրող հասարակության ներկայացուցիչները աչքի են ընկնում քաղաքական կյանքի նկատմամբ դրսևորած մեծ հետաքրքրությամբ, սեփական անհատականության բարձր գիտակցությամբ, քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում ակտիվ մասնակցությամբ: Քաղաքական մշակույթի այս տիպը բնորոշ է ժողովրդավարական համակարգերին:
Փորձագետ Վահագն Հակոբյան
Թուրք-մսխեթցիները սունի մահմեդականներ են, որոնք ապրել են Վրաստանի հարավային շրջանում, որը հայտնի է նաև Մեսխեթ (Սամցխե) անվանմամբ:
Փորձագետ Վահագն Հակոբյան
ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ երկբևեռ աշխարհը դարձավ միաբևեռ, Թուրքիան կորցրեց հակախորհրդային պատնեշի իր դերը:
Փորձագետ Կարո Ժամխարյան
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բնակվում են շուրջ քառասուն հազար եզդիներ և քրդեր` կազմելով թվաքանակով ամենամեծ ազգային փոքրամասնությունը:
Փորձագետ Տիգրան Եփրեմյան
19-20-րդ դդ. սահմանագծին ԱՄՆ-ի արտաքին քաղաքական հայեցակարգը որակական լուրջ փոփոխություններ կրեց. կախված ժամանակի պահանջներից և ամերիկյան հնարավորությունների մակարդակից` վերամեկնաբանվեց և զարգացվեց “Մոնրոյի դոկտրինը”:
Փորձագետ Տիգրան Եփրեմյան
20-րդ դարի կեսերին ֆաշիզմի դեմ հաղթանակի համատեքսում արևմտյան մի շարք տեսաբաններ (Դանիել Բելլ, Ռայմոնդ Արոն և այլք) առաջ քաշեցին գաղափարախոսությունների ավարտի (“The end of ideology”) մասին տեսությունը: