Նոյեմբերի 13-ին «Լույսի աշխարհ» հ/կ-ի «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամում անցկացվող «Առողջ միտք» ծրագրի հերթական հանդիպման ընթացքում Մարդու իրավունքներից խոսեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Սույն կարգը սահմանում է շնորհալի ուսանողների ուսումը շարունակելու և խրախուսելու նպատակով հիմնադրամի կողմից ուսման վարձի փոխհատուցման պայմանները
Դրամաշնորհային մրցույթները կազմակերպվում և անցկացվում են սույն կարգին համապատասխան:
«ԲԱՐԵՊԱՇՏ ՍԵՐՈՒՆԴ» հիմնադրամը (այսուհետև` հիմնադրամ) կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպություն է:
«Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը ստեղծվել է՝ նպատակ ունենալով նպաստել բարեպաշտ, նորարարական ոգով օժտված երիտասարդ գիտնականների և մասնագետների նոր սերնդի ձևավորմանը: